Open news feed Close news feed
A A
Video

Նոր Նորք վարչական շրջանում հայտնաբերվել են կանգնած ուղևորներով երեք տրանսպորտային միջոցներ (video)

Երկրորդ օրն անընդմեջ ՔՏՀԱ տեսչական մարմինը իրականացնում է ուժեղացված վերահսկողություն Նոր Նորք վարչական շրջանում:

Վաղ առավոտից տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված լայնածավալ վերահսկողության, մշտադիտարկումների արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից հայտնաբերվել են կանգնած ողևորներով երեք տրանսպորտային միջոցներ և մեկ տրանսպորտային միջոց, որում բացակայել է ախտահանիչ հեղուկը։

Այսօրվա դիտարկման արդյունքում տաքսամոտորային փոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։