Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Գրիգորյան (դատավոր)
A A
Քաղաքականություն

Սահմանադրական դատարանը դիմում չի ստացել դատավոր Դավիթ Գրիգորյանից․ ՍԴ աշխատակազմի ղեկավար

Սահմանադրական դատարանը դիմում չի ստացել դատավոր Դավիթ Գրիգորյանից։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։ Այսինքն՝ նա չի դիմել ՍԴ իր դիմումը ետ վերցնելու համար, ինչպես Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները։

Ռոբերտ Քոչարյանից բացի նաեւ  Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն էր  նախորդ տարի դիմել ՍԴ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցով  եւ հուլիսի 7-ին նաեւ նրա դիմումի քննությունն է ՍԴ-ում նշանակված։ 

Ինչ  վերաբերում էր Ռոբեր Քոչարյանի փաստաբանների  դիմումին՝  Ղազարյանն ասաց, այն այսօր ներառված  Է եղել  ՍԴ աշխատակարգային նիստի օրակարգում։

«Բայց այսօր այդ աշխատակարգային նիստը չի կայացել, այդ հարցը չի քննարկվել»,- եզրափակեց ՍԴ աշխատակազմի ղեկավարը։

ՍԴ-ում քվորում չկա, այդ իսկ պատճառով նիստեր չեն կայանում։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և դատավոր Արևիկ Պետրոսյանը արձակուրդում են, իսկ դատավորներ Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարման հետ կապված դեռևս հստակություն չկա։

Օրեր առաջ ՝ հունիսի 25-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմում էին ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ետ վերցնելու իրենց ներկայացրած դիմումը, որպեսզի  ՍԴ շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ կապված ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միանա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիմումին։

Բայց «Լուսավոր Հայաստան»ը չի իմացել այդ դիմումին, որով 26 պատգամավոր ՍԴ է դիմել ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխությունից հետո, որով  երեք դատավոր պաշտոնանկ արվեց եւ Հրայր Թովմասյանը զրկվեց ՍԴ նախագահի պաշտոնից։