A
A
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ՍԴ-ից հետ կվերցնեն իրենց դիմումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Արամ Օրբելյանը և Արամ Վարդևանյանը եկել են ՍԴ՝ իրենց դիմումը Սահմանադրական դատարանից հետ վերցնելու։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Օրբելյանը։ Վերջինիս խոսքերով՝ այսօր այս որոշումը քննարկել են Քոչարյանի հետ։
Դիմումը հետ վերցնելու պատճառը, ըստ նրա, Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներն են, մասնավորապես նախագիծը, ըստ որի՝ իշխանությունները փորձում են դադարեցնել ՍԴ 3 դատավորի լիազորությունները և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը՝ որպես նախագահի։
Նշենք, որ Քոչարյանը դիմել էր ՍԴ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցով. նիստը նշանակված է հուլիսի 7-ին։
Մյուս փաստաբան Արամ Վարդևանյանը քննադատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ նշելով, որ «Լուսավոր Հայաստան»-ը խոսում է իրավական պետությունից, սակայն այդ ուղղությամբ քայլեր չի կատարում։
«Սա արվում է հանուն սահմանադրական կարգի», - ընդգծեց նա՝ իրենց դիմումը ետ վերցնելու մասով։