Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական կողմը չհաստատեց

Սպորտ

Մինսկում տեղի ունեցավ ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի հերթական համաժողովը, որի ժամանակ որոշվեցին եւ հաստատվեցին առաջիկա մրցաշարերի անցկացման օրերը եւ վայրերը:

Այսպես, 2011 թ աշխարհի առաջնությունը կկայանա Փարիզում, իսկ Եվրոպայինը` Կազանում:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան նախապես ցանկություն էր հայտնել Եվրոպայի 2011 թ երիտասարդների առաջնությունն անցկացնել Երեւանում, սակայն մեր ֆեդերացիան համաժողովին չի հաստատել այն:

Ուստի, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան այժմ նոր մրցավայր է փնտրելու այդ մրցումների համար:

Հիշեցնենք,որ երեկ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը (տղամարդկանց համար 89-րդ անգամ, կանանց համար` 23-րդ անգամ): Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը երեկ արծաթե մեդալ նվաճեց երկամարտում, ոսկե` հրում վարժությունում:


Վաղը պայքարի մեջ կմտնի մեր մարզուհի, 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը, իսկ ապրիլի 8-ին` Տիգրան Գ. Մարտիրոսյանը (77 կգ):