Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու նախագիծը (տեսանյութ)

Ազգային ժողովը քննարկեց և 81 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց  Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացնելու որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին ԱԺ որոշման նախագիծը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ հաճախ հնչող այն հարցադրմանը, թե ինչու իշխանությունը որոշում կայացրեց չեղարկել հանրաքվեն։

«Մենք շարունակում ենք պնդել, որ հանրաքվեն իրոք լավագույն տարբերակն է, ես կարծում եմ՝ ՍԴ-ի հետ կապված բոլոր հարցերը, իրապես ժողովրդից ստացած լեգիտիմության առումով մենք հնարավարություն ունենալու ենք, դեռ արձանագրենք մեծ սահմանադրական փոփոխություններով»։

Գրիգորյանը նշեց՝ մարդիկ, ովքեր իրենց մեղադրում են հանրաքվեն չեղարկելու մեջ, առնվազն տեղյակ չեն՝ ՀՀ-ում ինչ իրավիճակ է։

 Նախագծի երկրորդ ընթերցման քննարկումը ևս կկազմակերպվի այսօր։