Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

«Ո՞ւր գնամ, ո՞ւմ դիմեմ․ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողի մայրը աջակցության կարիք ունի» (տեսանյութ)

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի մայրն այսօր Ազգային ժողովի շենքի մոտ էր։ Նա ակնկալում էր հանդիպել պաշտոնյաներից որևէ մեկին՝ օգնություն խնդրելու համար

«Ես ուզում եմ իմանալ պատճառը՝ ինչի համար զոհվեց իմ երեխան, պետությունը ոչ մի ձև չի աջակցում ինձ»,-«Ա1+»ի հետ զրույցում հայտարարեց Աջամյանի մայրը՝ միևնույն ժամանակ նշելով, որ ապրում է սոցիալապես շատ ծանր պայմաններում և ունի առողջական լուրջ խնդիրներ

«Ներկա պահին ես տուն չունեմ, իմ երեխեն ասեց՝ քեռի ջան, իմ մերը թող գա, նստի ստեղ, մինչև ես իմ պարտքը տամ, գամ, հիմա իմ երեխեն զոհվելա, ես որտե՞ղ եթամ, ո՞ւմ դիմեմ։ Երկու ամիս առաջ սրտի կաթված եմ ստացել, վիրահատության կարիք ունեմ։ Իմ երեխեն հիմա չկա, գոնե մի սենյակ հատկացրեք իմ երեխուց հետո ինձ՝ որպես ծնող»։

Զինծառայողի մայրն ասում է՝ կուտակվել են նաև տան վարձն ու կոմունալ վճարումները, գնալու տեղ չունի։

Նշենք, որ որոշ ժամանակ անց  զոհված զինծառայողի հարազատների հետ հանդիպման էր իջել «Իմ քայլը» դաշինքից որպես ազգային փոքրամասնության պատգամավոր ընտրված Ռուստամ Բաքոյանը։

Հիշեցնենք` ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը մահացու հրազենային վիրավորում էր ստացել դեկտեմբերի 2-ին։

Դեկտեմբերի 2–ի դեպքի հետ կապված ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (սպանություն) կետով։