A
A
Կալանավորին հայտնաբերել են
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Գյումրիի բաժնի ծառայության ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ երեկ ձրբակալվել է Հովհաննես Մանուկյանը,ով մեղադրվում է անասնագողության մեջ: Նա ապրիլի 2-ին անհետացել էր Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կալանախցից:
Հովհաննես Մանուկյանը ձերբակալվել է իր հետ նույն խցում ազատազրկված Արթուր Փահլեւանյանի տանը, որը գնվում է Չերքեզի ձորում:
Նա բերման է ենթարկվել Ոստիկանության Գյումրիի բաժին:
Իրավապահները տեղեկացրել են, որ եթե անասնագողության համար Հովհաննիսյանն ըստ դատավճռի ազատազրկվելու էր երեք ու կես տարի ժամանակով, ապա փախուստի համար այդ ժամկետին կավելանա եւս երեք տարի: Դեպքի հետ կապված պատասխանատվություն կկրի վեց իրավապահ:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ