Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma 2
A A
Սպորտ

Մենք ինքներս հաղթանակը նվիրեցինք «Միլանին». «Ռոմայի» գլխավոր մարզիչ (տեսանյութ)

Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Իտալիայի Ա սերիայի 28-րդ տուրում հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվել է «Միլանին»: Հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան այսպես է մեկնաբանել իր թիմի անհաջողությունը:  

«Մենք ինքներս հաղթանակը նվիրեցինք «Միլանին»: Առաջին խաղակեսում թիմը հավասարակշված խաղ ցուցադրեց, առանց լարվածության:

Երկրորդ խաղակեսի 10-րդ րոպեից հետո «Միլանը» մեզ ստիպեց նահանջել: Խաղավերջում հայտնվեցինք այնպիսի իրավիճակում, ինչպես «Սամպդորիայի» հետ հանդիպման սկզբում: Դրանից հետո մեր համար դժվար էր, քանի որ քիչ ժամանակ ունեինք հաշիվը վերականգնելու համար, բացի այդ մրցակիցն ավելի թարմ տեսք ուներ, քանի որ շատ ժամանակ էր ունեցել ուժերը վերականգնելու համար: Ընդհանուր առմամբ «Միլանը» արժանի հաղթանակ տարավ», - ասել է պորտուգալացի մասնագետը:

Այդ պարտությունից հետո «Ռոման» էլ ավելի հեռացավ չեմպիոների լիգայի գոտուց: Այժմ հռոմեական ակումբը 4-րդ տեղում գտնվող «Ատալանտայից» ետ է մնում 9 միավորով, որն այս տուրում հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթել է «Ուդինեզեին» և իր միավորների քանակը հասցրել 57-ի:

Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում, սակայն երկրորդ խաղակեսի 69-րդ րոպեին փոխարինվել է: Դրանից յոթ րոպե անց «Միլանը» խփել է առաջին գոլը, իսկ վերջում ստացել է 11մ հարվածի իրավունք: