Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շնորհավորական ուղերձ՝ Թուրքմենստանի նախագահին

Պաշտոնական
26747_s

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանն իր ուղերձում համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև բազմակողմ համագործակցությունն ապագայում ևս կշարունակի ամրապնդվել հայ-թուրքմենական փոխգործակցության բոլոր ոլորտներում՝ հիմնվելով բարեկամության, վստահության և փոխադարձ աջակցության սկզբունքների վրա:

Նախագահ Սարգսյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին մաղթել է քաջառողջություն, բարօրություն և հաջողություն պետական գործունեության մեջ, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: