Բացել լրահոսը Փակել լրահոսը
արագիլ1
A A
Հասարակություն

Արագիլները՝ նորից աղտոտման վտանգի՞ առաջ

Երասխահուն․ Տարածքի բներից շատերում անցած տարվա նույն խնդիրն է,- այս մասին ֆեյսբուքում գրել է օգտատերերից մեկը ՝ հրապարակելով արագիլների նկարներ։  Նա ենթադրում է՝ արագիլները կեղտոտվել են  կեր հայթայթելուց։ Նրա նկարների տակ օտատերերը գրում են, որ կեղտոտված արագիլներ են տեսել Արարատի մարզի այլ համայնքներում։ 

Հիշեցնենք, որ անցած տարի արագիլների անկում էր եղել։  

Կենդանական ծագման յուղը գայթակղել էր արագիլներին։  Վայրի թռչուները մտել էին ջրային գոտի՝ կեր հայթայթելու նպատակով ։ Արդյունքում  չէին կարողանում թռչել՝ փետուրներին   պատած  յուղի պատճառով։  Ձկնաբուծարանների կողմից  ջրի աղտոտման համար քրեական գործ էր հարուցվել, բայց կարճվել էր։