Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռիշխանություն

Սպորտ

Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2-րդ տուրի մնացած երկու հանդիպումները:

Երեւանի «Բանանցը», որը մեկնարկային խաղում խոշոր հաշվով պարտվել էր Աշտարակի «Միկային» (0:4), այս անգամ սեփական հարկի տակ հեշտությամբ հաղթեց առաջնության նորեկ Դիլիջանի «Իմպուլսին»` 5:2:

Անցած տարվա ետնապահներից մեկը` Երեւանի «Կիլիկիան», շարունակում է անակնկալներ մատուցել այս մրցաշրջանում: Աբրահամ Խաշմանյանի սաները երկրորդ անընդմեջ հաղթանակը տարան մրցաշարում` սեփական դաշտում պարտության մատնելով Գյումրիի «Շիրակին»` 3:1:

Երկու տուրից հետո բարձրագույն խմբի մրցաշարում եռիշխանություն է տիրում: Վեցական միավոր են վաստակել «Փյունիկը», «Ուլիսը» եւ «Կիլիկիան», 3-ական` «Միկան» ու «Բանանցը»: Դեռեւս միավոր չունեն «Գանձասարը», «Շիրակը» եւ «Իմպուլսը»: