Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նաիրա Զոհրաբյան
A A
Քաղաքականություն

Ինչի՞ վրա են ծախսվում COVID-19 հիմնադրամի գումարները, երբ տնային պայմաններում բուժվողները դեղեր գնելու խնդիր ունեն․ Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը  Ֆեյսբուքում առաջարկ է արել քննիչներին։

«Առաջարկս շատ պարզ է` էն 124 քննիչին, որ տնից, տեղից, բասեյինից կտրել ու Ծառուկյանի վրա ընտրակաշառքի գործ պեղելու պրոյեկտին եք կցել, մի քանիսին «սամավոլկա» տվեք ու թող էդ քննիչները զբաղվեն, օրինակ, թե իրականում քանի՞ դեպք է եղել, որ հիվանդին շտապօգնության մեքենաները հրաժարվել են տեղափոխել հիվանդանոց ու մարդիկ մահացել են, թող զբաղվեն, թե ինչո՞ւ, երբ մարդիկ էին մեռնում, իշխանությունը հրաժարվում էր օգտագործել կոնկրետ հիվանդանոցների ռեսուրսը, թող զբաղվեն, թե հենց հիմա ի՞նչ է կատարվում տնային պայմաններում բուժվող հիվանդների հետ, որոնց բացի պարետատան մեկ զանգից, որը ֆիքսում է հիվանդների վարակված լինելու փաստը, էդ մարդկանցով որևէ մեկը հետո ընդհանրապես հետաքրքրվու՞մ է, թե` ոչ:

Թող զբաղվեն, թե ինչի՞ վրա են ծախսվում COVID-19 հիմնադրամի գումարները, երբ տնային պայմաններում բուժվող մեր հարյուրավոր հայրենակիցներ բավականին թանկարժեք դեղերի գումարների խնդիր ունեն:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մի օր պիտի տրվեն, ու որևէ մեկդ էդ հարցերի պատասխաններից ու իր բաժին պատասխանատվությունից չի խուսափելու, եթե անգամ մինչև դեկտեմբեր, ինչպես սպառնում են, երկարաձգեն արտակարգ դրությունը»,- գրել է ԲՀԿ-ականը։

Հիշեցնենք, որ   17.03.2020թ. գանձապետարանում բացված է  «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշիվը։

03.06.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերն այդ հաշվին կազմել են 1,096,592,122.9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 4380: