A
A
Հայաստանը հաղթեց Անդորային
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ռեգբիի հավաքականը հերթական խաղն անցկացրեց Եվրոպայի 2010 թ ազգերի գավաթի խաղարկության «Դ» դիվիզիոնի «Ա» խմբում: Աբովյանի քաղաքային մարզադաշտում մեր ռեգբիստները 26:17 հաշվով հաղթեցին Անդորայի հավաքականին:
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը միանգամից շրջանցեց Սերբիայի, Շվեյցարիայի եւ Անդորայի ազգային թիմերին եւ բարձրացավ 2-րդ տեղ:
Խաղարկության վերջին հանդիպումը մեր ռեգբիստները կանցկացնեն ապրիլի 10-ին: Այդ օրը Հայաստանի հավաքականը Աբովյանում կհյուրընկալի Սերբիայի ազգային թիմին:
Հայաստանի ռեգբիի հավաքականի հանդիպումները գավաթի խաղարկությունում
- Սերբիա - Հայաստան 0:41
- Հայաստան - Շվեյցարիա 35:15
- Անդորա - Հայաստան 36:10
- Հայաստան - Լիտվա 19:24
- Լիտվա - Հայաստան 25:0
- Շվեյցարիա - Հայաստան 18:0
- Հայաստան - Անդորա 26:17
Մրցաշարային աղյուսակ
Խ Գ Մ
- 1. Լիտվա 6 +148 18
- 2. Հայաստան 7 -4 12
- 3. Սերբիա 6 -60 12
- 4. Շվեյցարիա 6 -23 10
- 5. Անդորա 7 -61 10
- 10.04. Հայաստան - Սերբիա
- 17.04 Շվեյցարիա - Լիտվա
- 24.04. Սերբիա - Լիտվա
- 08.05. Անդորա - Շվեյցարիա