Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol uxix
A A
Սպորտ

Ուղիղ. «Արարատ» - «Շիրակ». արարատցիների վերջին հնարավորությունը (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կմեկնարկի 25-րդ տուրը: 

Առաջին խաղում Երևանի «Արարատը» սեփական դաշտում կընդունի Գյումրիի «Շիրակին»: Կայացած 24 տուրից հետո արարատցիները 33 միավորով զբաղեցնում են 6-րդ տեղը: Նրանց այս խաղում միայն հաղթանակ է պետք, որպեսզի շարունակեն պայքարը մրցանակային տեղերի համար: Հակառակ դեպքում «Արարատը» կզրկվի մեդալ նվաճելու հնարավորությունից:

Գյումրիի «Շիրակը» 42 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը և շարունակում է հետապնդել առաջնության առաջատար «Արարատ-Արմենիային», որը 3 միավոր ավելի ունի:

«Արարատ» - «Շիրակ» սկզբունքային հանդիպումը տեղի կունենա ժամը 19:00-ին: Խաղի ուղիղ եթերը՝ ստորև.