Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sambo
A A
Սպորտ

Դավիթ Գրիգորյանը մասնակցել է սամբոյի առցանց առաջին մրցաշարին

Հայաստանի սամբիստ Դավիթ Գրիգորյանը մասնակցել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի՝  FIAS-ի կազմակերպած սամբոյի առցանց առաջին միջազգային մրցաշարին:

Վիճակահանությամբ, մեր մարզիկը 1/8 եզրափակիչում է օն-լայն տարբերակով մրցել է իսպանացի Ադրիան Լաբրադոյի հետ: Ավաղ, մեր մարզիկը պարտություն է կրել և դուրս է մնացել պայքարից:

Իսպանացի սամբիստը հաղթահարելով որակավորման բոլոր փուլերը, մտել է եզրափակիչ, բայց այդտեղ զիջել է Գերմանիայի ներկայացուցիչ Ջուլի-Մարի Հորնին:    

Հավելենք, որ առցանց մրցաշարի ընթացքում սամբիստները մրցել են իրենց անհատական տեխիկայով, հնարամտությունով, կոփվածությամբ, վարժությունների կատարման ճշտգրտությամբ և այլն: