Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավորը փախել է

Մարզեր

Այսօր` ապրիլի 2-ին պետք է հրապարակվեր անասնագողության մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի երրորդ եւ չորրորդ մասերով մեղադրվող Հովհաննես Ալբերտի Մանուկյանի դատավճիռը:

Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանից «Ցայգ» ՀԸ-ին տեղեկացրեց, որ 1985 թ ծնված Հովհաննես Մանուկյանը դատական նիստի սկսվելուց 30 րոպե առաջ՝ ժամը 11:30-ից 12:00-ի ժամանակահատվածում անհետացել է կալանախցից: Ընթանում է նախաքննություն:

Նա «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում էր հունվարի 25-ից: