Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Բացասական թեստավորված ծնողներից ծնված նորածին եռյակի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Կորոնավիրուսի վարակի աննախադեպ դեպք է գրանցվել Մեքսիկայում: Նորածին եռյակի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Մասնագետներն ուսումնասիրում են վարակի պատճառները, քանի որ երեխաների երկու ծնողներն էլ բացասական են թեստավորվել:

Մեկ աղջիկ և երկու տղա երեխաների մոտ վիրուսը հաստատվել է վաղաժամ ծնվելուց 4 ժամ անց:

Բժիշկները կարծում էին, որ մայրը և հայրը ասիմպտոմատիկ են, սակայն նրանց բացասական թեստերից հետո հարց է առաջացել, թե ինչպես են նորածինները վարակվել:

Սան Լուիս հիվանդանոցի, որտեղ այժմ երեխաներն են, հանրային առողջության ղեկավար, դոկտոր Միգել Լուցոյի փոխանցմամբ՝ երեխաներից երկուսի վիճակը կայուն է, մեկի մոտ շնչառական հիվանդության նախանշաններ կան. «Սա աննախադեպ իրավիճակ է նույնիսկ գիտական տեսանկյունից: Նրանք ծնվել են հունիսի 17-ին, և թեստը հաստատվել է հունիսի 20-ին»:

Երկրի առողջապահության հանձնաժողովի խոսնակն ասել է, որ վարակի նման դեպք աշխարհում դեռ չի գրանցվել:

Դոկտոր Մոնիկա Մարտինեսի խոսքով՝ վարկած կա, որ վիրուսը երեխաներին է անցել ընկերքի միջոցով, բայց գիտականորեն դեռևս որևէ ապացույց այս մասին չկա: