Հուլիսի 7-ից հետո ՍԴ դիմելը կարող է անիմաստ լինել.Գևորգ Պետրոսյան
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե ԼՀԿ-ի մեր հարգարժան գործընկերները իսկապես համոզմունք ունեն, որ Սահմանադրական փոփոխությունների գործընթացը Ազգային ժողովում անօրինական է, պետք է միանան մեզ, բայց իրենց իրավունքն է»,- այս մասին «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը…
ԼՀԿ-ն հայտարարել է, թե պատրաստվում են Սահմանադրական դատարան դիմել միայն ՍԴ-ի կողմից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունից հետո:
Պետրոսյանը կրկին ԼՀԿ գործընկերներին կոչ արեց միանալ իրենց նախաձեռնությանը, քանի որ ըստ նրա՝ հուլիսի 7-ից հետո ՍԴ դիմելը կարող է անիմաստ լինել.
«Իրենք իրենց սովորության համաձայն կարող են արտահերթ նիստ գումարել, անմիջապես բերել իրենց ուժերով մի քանի հոգի նշանակել ՍԴ անդամ, հետևաբար՝ դրանից հետո ՍԴ դիմելը անիմաստ է»:
Ըստ Պետրոսյանի՝ ՍԴ դիմելը իմաստ ունի հենց հիմա, գործող կազմի պայմաններում.
«Եթե պիտի Սահմանադրական դատարանում Վահե Գրիգորյանի նմանները գործերը քննեն ու որոշում կայացնեն, անիմաստ է, դրա համար մեր խնդիրն այն է, որ հարցին տանք հրատապ և օրինական լուծոււմ»:
ԼՀԿ-ի երկարաձգելը, ըստ Պետրոսյանի, վնասում է Սահմանադրական կարգի տապալման դեմ ԲՀԿ-ի սկսած գործընթացին.
«Հիմա ամենալավ առիթն է, որպեսզի ԼՀԿ-ն ապացուցի, որ իսկապես Սահմանադրական կարգի ջատագովն է»:
Պետրոսյանի համար հասկանալի չէ, թե ինչու ԼՀԿ-ն հիմա չի միանում իրենց նախաձեռնությանը, եթե իսկաես կարծում է, որ այդ նախաձեռնությունը իրավաչափ է և բխում է ՀՀ պետականության ամրապնդման շահերից.
«Ես էլ կարող եմ ասել, որ ես բարի կլինեմ երեք տարի հետո , այդ բարությունը այլևս ո՞ւմ է պետք: Ամեն հարց իր լուծման ժամանակը ունի»:
Ըստ Պետրոսյանի՝ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը և ընդդիմադիրների Սահմանադրական դատարան դիմելու հարցը միմյանց կապել պետք չէ:
Հիշեցնեք, որ ԲՀԿ-ն հայտարարություն էր տարածել, որում ասել էր, որ օգտվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2 կետով սահմանված լիազորությունից, նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար:
Նրանք դիմել էին «Լուսավոր Հայաստան»-ին՝ միանալ այս նախաձեռնությանը:
Ի դեպ, ԲՀԿ ԱԺ այսօրվա նիստին չի մասնակցում։