Ի՞նչ պահանջներ են ներկայացվում շրջիկ առևտրի կետերին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇրջիկ առեւտրի կետերը գործունեություն իրականացնելիս պետք է հետեւեն նոր կանոններին։
Երևանի ավագանու նիստի օրակարգում է Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին նախագիծը։
Երևանում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի Առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը։
«Շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունը կարող են իրականացնել միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը Երևանի քաղաքապետի տրամադրած թույլտվության հիման վրա։ Շրջիկ առևտրի թույլտվություն ստանալու համար ներկայացվում է հայտ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով։ Շրջիկ առևտրի համար թույլատրելի վայրերը տրամադրվում են բացառապես Երևանի քաղաքապետարանի՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքէջի միջոցով՝ էլեկտրոնային ամրագրման եղանակով, մինչև երեք օր ժամկետով։ Միաժամանակ դրանց հատկացման տևողությունը չի կարող գերազանցել օրական 14 ժամը և առավելագույնը մինչև 23։00-ն»,- մանրամասնեց Սաֆարյանը։
Ըստ նրա՝ շրջիկ առևտրի թույլտվությունը տրվում կամ մերժվում է շրջիկ առևտրի կետի զննությունից հետո 4 օրվա ընթացքում։
Մանրամասները՝ տեսանյութում