Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահե Էնֆիաջյան
A A
Պաշտոնական

Վահե Էնֆիաջյանը վարակվել է կորոնավիրուսով

ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով․

«Հարգելի հայրենակիցներ, հանձնել եմ COVID-19-ի թեստ, քիչ առաջ տեղեկացա, որ թեստի պատասխանը դրական է։ Պետք է նշեմ, որ ինքնազգացողությունս լավ է, այս պահին որևէ անհանգստացնող գանգատ չունեմ»։