Բացել լրահոսը Փակել լրահոսը
46741_b
A A
Պաշտոնական

Ի դեմս Ձեզ՝ Հայաստանն ունի առաջնորդ և հայրենասեր անձ. Նազարբաևը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

«Ի դեմս Ձեզ՝ Հայաստանն ունի առաջնորդ և հայրենասեր անձ, ով իր ողջ ուժերը ներդնում է հանուն երկրի և ժողովրդի բարօրության։

Ղազախստանին ու Հայաստանին երկար տարիներ կապում են բարեկամական հարաբերություններն ու փոխըմբռնումը։ Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը հետագայում ևս նպաստելու է բազմակողմ և երկկողմ համագործակցության ընդլայնմանն՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության»,-մասնավորապես ասված է Նուրսուլթան Նազարբաևի ուղերձում: