Բացել լրահոսը Փակել լրահոսը
61444_b
A A
Պաշտոնական

Հայտնաբերվել է առանց պայթուցիչի Ֆ-1 տիպի նռնակ

Հունիսի 22-ին, ժամը 17։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակա առվակում նկատել են նռնակի նմանվող առարկա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են առանց պայթուցիչի Ֆ-1 տիպի նռնակ, իրականացրել հերթապահություն մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանումը և  հանձնել վերջիններիս։