Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

Անվանի թենիսիստները վարակվել են կորոնավիրուսով

Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրգիոսը իր թվիթերյան էջում խիստ տոնով քննադատել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին, որի կողմից կազմակերպված մրցաշարում մասնակիցները վարակվել են կորոնավիրուսով:

«Միայն ուղեղ չունեցող մարդը կարող էր նման պայմաններում կազմակերպել ցուցադրական մրցաշար: Ես առողջություն եմ ցանկանում տուժածներին, բայց դուք ցույց տվեցիք, թե ինչ է լինում, երբ չեք կատարում բժիշկների պահանջները: Տղերք, սա ձեզ համար կատակ անել չի», - գրել է թենիսի վարկանիշային աղյուսակի 40-րդ համարը:

Նշենք, որ Սերբիայում աշխարհի առաջին ռակետի կողմից կազմակերպված ցուցադրական մրցաշարում կորոնավիրուսով վարակվել են Բուլղարիայի ուժեղագույն թենիսիստ Գրիգոր Դիմիտրովը, խորվաթ Բորա Չորիչը: Հանդիպումներն անցել են հանդիսականների ներկայությամբ, իսկ մասնակցիները չեն պահպանել սոցիալական հեռավորությունը՝ համարելով, որ բոլորն էլ առողջ են: Նովակ Ջոկովիչը հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել՝ նշելով, որ ինքն ոչ մի նախանշան չունի: