Բացել լրահոսը Փակել լրահոսը
105048527_2499840186931329_4996003125139834902_o
A A
Պաշտոնական

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գեոպարկ՝ Վայոց ձորի մարզում

Շրջակա միջավայրի նախարարությունը բնապահպանության ոլորտի առաջնահերթ խնդիրների և գերակայությունների, ընթացիկ բարեփոխումների ընդլայնման հնարավորությունների համատեքստում համագործակցության նոր ծրագրերի վերաբերյալ քննարկումներ են իրականացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հետ:

?ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի 2020-2021թթ. երկամյակի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություն է ներկայացրել «Վայոց ձորի մարզի երկրաբանական լանդշաֆտների և բնության հուշարձանների արդյունավետ կառավարում՝ երկրաբանական բազմազանության պահպանության և մշակութային-լանդշաֆտային ժառանգության կայուն զարգացման համար»:

‼️Ծրագրային հայտով դիտարկվում է մի շարք գործողությունների իրականացում, այդ թվում.
▶️բնության երկրաբանական, հիդրոերկրաբանական և բնապատմական հուշարձանների ցանկի արդիականացում,
▶️հուշարձանների հստակ տեղորոշում, դրանց վերաբերյալ ճանաչողական-տեղեկատվական փաթեթների կազմում,
▶️բնության հուշարձանների կապակցում տարածաշրջանային բնույթի երկրաբանական, տեկտոնական-կառուցվածքային երևույթների հետ,
▶️տեղական ինքնակառավարման մարմինների, ազդակիր համայնքների և շահագրգիռ հանրության համար սեմինարների և ինֆորմացիոն այցելությունների կազմակերպում,
▶️հանրային իրազեկման և էկոլոգիական կրթության զարգացում,
▶️մշակութային-լանդշաֆտային ժառանգության համալիր դիտարկում որպես Վայոց ձորի մարզում էկոլոգիական տուրիզմի զարգացման հեռանկարային ուղղություն:

?Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ելակետային տեղեկատվության ապահովման նպատակով ս.թ. հունիս ամսվա ընթացքում շրջակա միջավայրի նախարարության մասնագետները կազմակերպել և իրականացրել են ճանաչողական երթուղիներ՝ ներառելով Վայոց ձորի մարզի երկրաբանական, ջրագրական, տեկտոնական և պատմական-մշակութային հուշարձանների տեղավայրերը: Ուսումնասիրվել և տեղորոշել են երեք տասնյակից ավելի հուշարձաններ, ինչը արտացոլված է ստորև ներկայացված քարտեզում:

?Հավաքված փաստացի նյութերը հիմք են հանդիսանալու մշակվելիք փաստագրական փաթեթների, բուկլետների համար: Յուրաքանչյուր հուշարձանի համար կազմվելու է տեղեկատվական փաթեթ, որտեղ նկարագրվելու է հուշարձանի նշանակությունը տարածաշրջանի երկրաբանական զարգացման պատմության, հնէաբանական հետազոտությունների, տեկտոնական ակտիվ տեղաշարժերի, հանքայնացման խորքային աղբյուրների բացահայտման և հետազոտական մեկնաբանության տեսակետից:

?Ծրագրավորվող աշխատանքները խթան կհանդիսանան մարզի դպրոցական տարիքի երեխաներին նոր էկոլոգիական գիտելիքների ուսուցման, դաստիարակության, էկոլոգիական մշակույթի արմատավորման, շրջակա միջավայրի պահպանության, բնօգտագործման և էկոլոգիական անվտանգության բնագավառում անձի ճիշտ և խելամիտ կողմնորոշման, ունակությունների դրսևորման և վարքագծի ձևավորման համար: