Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Եվս մեկ հիվանդանոց` կորոնավիրուսի դեմ պայքարում. Շիրակի մարզում իրավիճակը լարված է (տեսանյութ)

Կարմիր նշանները, որոնք տեսանելի են կորոնաքարտեզի վրա, վիրուսի տարածման ամբողջական պատկերը չեն: Երկրում Քովիդ 19-ը տարածվում է նաեւ անախտանիշ անձանցից, ցուցանիշի՝ օր-օրի ավելացումը նաեւ սրանով է պայամանվորված:

Հունիսի 19-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Ցուցանիշը վայրկյան առ վայրկյան է փոփոխվում, սպասվող սցենարին պատրաստ լինելու համար Շիրակի մարզին, բացի ինֆեկցիոն հիվանդանոցից, ստացիոնար բուժման կարիք ունեցող անձանց սպասարկող եւս մեկ հաստատություն է անհրաժեշտ: