Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ծառուկյանի վերաբերյալ ԱԺ-ում եւ դատարանում ներկայացված ձեւակերպումները տարբեր են. Փաստաբան (տեսանյութ)

Փաստական տվյալները, որ ներկայացվել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ  կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, անհիմն են,- հայտարարում են նրա պաշտպանները։

«Բացի այդ, նաև կալանքի օրինականության հետ, պայմանների հետ կապված խնդիր կար․ քրեական գործը հարուցելու, մեղադրանքի հիմնավորվածության և դրանից ելնելով նաև հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու հետ կապված»,- ասաց  պաշտպաններից Սամվել Դիլբանդյանը դատարանից դուրս գալուց հետո։

Փաստաբանը Լրագրողներին հետ զրույցում հավելեց, որ Ծառուկյանը դատարանում իր կարծիքն արտահայտել է մեղադրանքի վերաբերյալ՝  համարելով  շինծու, անհիմն։

Փաստաբանական խմբի մեկ այլ անդամ՝ Երեմ Սարգսյանը նշեց, որ Ազգային ժողով ներկայացրած միջնորդության բովանդակության մեջ ձևակերպված արարքը խիստ, էական տարբերվում է այն արարքից, որը որ ներկայացվել է դատարանում։

«Երբ որ Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացնում Ազգային ժողովին, այսինքն՝ օրենքի իմաստն այն է, որ յուրաքանչյուր պատգամավորի պետք է միջնորդությամբ, դրանում նշված արարքի նկարագրությամբ, իր խոսքով, հարցուպատասխանով հիմնավորի, որ, այո՛, այս արարքի պարագայում առկա է անձին անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն։ Բայց պարզվում է, որ այլ ձևակերպումներով տալիս են համաձայնություն, բայց դատարան ներկայացնում են այլ ձևակերպմամբ»։

Ըստ Սարգսյանի՝ եթե օրինակ Ազգային ժողովում ներկայացվել է, թե իբր Գագիկ Ծառուկյանը խմբի կազմում անձամբ նաև կաշառք է տվել ընտրողներին, իսկ դատարան ներկայացվածի դեպքում արդեն՝ «ղեկավարել է (Ծառուկյանը - հեղ․) խումբ, որի շրջանակներում տրվել է կաշառք»։

Հաջորդ կարևոր հանգամանքը, ըստ Ծառուկյանի շահերի պաշտպանի, այն է, որ այս քրեական գործի հարուցումը եղել է մի նպատակով և մի պատճառով, որ Գագիկ Ծառուկյանը հունիսի 5-ին քաղաքական իշխանությանը, կառավարությանը քննադատել է։

«Չի կարող լինել չհարուցված քրեական գործ, բայց վարչապետի մամուլի խոսնակը գիտի, որ պետք է հարուցվի ու հայտարարեց»,- նշեց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում