Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+elina
A A
Սպորտ

Էլինա Դանիելյանը պարտվեց Զեյնաբ Մամեդյարովային և դուրս մնաց պայքարից

Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանն ավարտեց ելույթները Lichess հարթակով անցկացված Djerba Women Online open կայծակնային շախմատի կանանց առցանց մրցաշարում:

Կիսաեզրափակիչ մրցամարտում մեր հայրենակիցը հանդիպեց գլխավոր մրցաշարի հաղթող Զեյնաբ Մամեդյարովայի հետ: Էլինա Դանիելյանը չնայած երկու հաղթանակով մեկնարկեց մրցամարտը, սակայն չկարողացավ պահպանել առավելությունը և նախատեսված 6 պարտիայից հետո գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 3:3: Լրացուցիչ խաղում նա չորրորդ պարտությունը կրեց և դուրս մնաց պայքարից:

Ադրբեջանցի շախմատիստուհին մտավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի վրացուհի Ինգա Չարխալաշվիլու հետ, որը 4:3 հաշվով հաղթել է ռուսաստանցի Ալեքսանդրա Մալցևսկայային: