Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mxitaryan 19.06.
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը առաջիկա օրերին կմարզվի հատուկ ռեժիմով

Հռոմի «Ռոմայի» հայազգի կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկա օրերին կմարզվի հատուկ ռեժիմով: Այդ մասին հայտնում է forzaroma կայքը:

Երեկ «Ռոման» անցկացրել է թեթև, վերականգնողական պարապմունք: Դրա ավարտից հետո Հենրիխ Մխիթարյանի մոտ մկանային հոգնածություն է նկատվել, այդ իսկ պատճառով նա  առաջիկա օրերին կլինի բժիշկների անմիջական հսկողության տակ:

«Ռոման» այժմ պատրաստվում է «Սապդորիայի» հետ առաջնության հանդիպմանը, որը կայանալու է հուլիսի 24-ին, Հռոմում: