Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

8+1

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատեց 2010 թ առաջնության 1-ին խմբի մրցաշարի խաղացանկը:

Այս տարի մրցաշարին կմասնակցեն 9 թիմեր, որոնցից 8-ը բարձրագույն խմբի ակումբների դուստր թիմեր են, եւ միայն Երեւանի «Արարատն» է հանդես գալիս հիմնական կազմով:

Վերջինս էլ միայնակ հավակնում է բարձրագույն խմբի միակ ուղեգրին, եթե, իհարկե, ընթացքում չփոխվի մրցաշարի մրցակարգը:

Մրցաշարը կանցկացվի 3 շրջանով: Առաջին տուրը կկայանա ապրիլի 9-ին, իսկ վերջինը` նոյեմբերի 13-ին: Նշենք, որ Երեւանի «Արարատը», որն անցած տարի իր հանդիպումներն անցկացնում էր Աբովյանի քաղաքային մարզադաշտում, այս տարի իր մրցակիցներին կընդունի Աշտարակում:

Իսկ ահա Աշտարակի «Միկայի» դուստր թիմն իր խաղերը կանցկացնի Աբովյանում: Երեւանի «Ուլիսի» դուստր թիմը` «Շենգավիթը», իր խաղերը կանցկացնի Ոսկեհատ գյուղի մարզադաշտում: Մնացած թիմերը («Փյունիկ-2», «Փյունիկ-3», «Բանանց-2», «Շիրակ-2», «Գանձասար-2», «Իմպուլս-2») հանդես կգան հենց իրենց հարկի տակ: