Բացել լրահոսը Փակել լրահոսը
104710912_583238668994259_6617676655060935734_n
A A
Հասարակություն

Պրոֆեսիոնալ դատավորը կարող է հասկանալ Ազարյանի վարքագիծը. Տիգրան Աթանեսյանը՝ Սերգեյ Չիչոյանի ներկայության կարևորության մասին (տեսանյութ)

«Մենք ենթադրում էինք, որ պարոն նախարարը (Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը - հեղ.) կարգապահական վարույթը պետք է հարուցեր նյութերն ուսումնասիրելուց հետո։ Բայց նյութերը չի ուսումնասիրել, որովհետև արձանագրության մեջ շատ հստակ արտահայտություններ կան, հաղորդման մեջ սխալ է գրված», - ասաց ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործին։

Ըստ Աթանեսյանի՝ Ազարյանն իր կայացած դատական ակտի պատճառով հայտնվել է հալածանքների տակ։ Հարցին՝ ինչո՞վ է կարևոր Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Չիչոյանի ներկայությունը դատական նիստին, Աթանեսյանը պատասխանեց, որ քրեական գործերով պրոֆեսիոնալ դատավորը կարող է հասկանալ Ազարյանի վարքագիծը, և ինչ է տեղի ունեցել, իսկ ԲԴԽ գիտնական-անդամները կարող են այլ աչքով նայել։ 

Փաստաբանի խոսքերով՝ այս գործով կայացած դատական ակտի դեպքում հնարավոր է վիճարկել կիրառվող նորմի սահմանադրականությունը, և կարելի է դիմել Եվրոպական դատարան։