Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 18-ը հունիս․ Ո՞վ է խոսելու Իշխան Զաքարյանի դղյակի մասին․ Փաշինյան (տեսանյութ)

Գյուղակադեմիայում շրջանավարտներին նվիրված միջոցառում է։ Շրջանավարտներից է նաեւ Ուրախների եւ հնարամիտների «Նոր հայեր» թիմի ավագ Արման Սաղաթելյանը։

1997-ի հունիսի 18-ին ԱԺ փոխնախագահներ Արա Սահակյանն ու Կարապետ Ռուբինյանն ամփոփում էին խորհրդարանի անցած մեկ տարվա աշխատանքները:

1998-ի այս օրը Հայկական ատոմակայանի տնօրեն Սուրեն Ազատյանը տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնությամբ, առանց էներգավերահսկողության թույլտվության եւ առանց էկոլոգիական փորձաքննությունների արդյունքների, ռիսկի դիմելով` սկսել են օգտագործված վառելիքի չոր պահեստարանների կառուցումը: Հակառակ պարագայում, ըստ պարոն Ազատյանի, մի քանի տարի անց հարկադրված էինք լինելու դադարեցնել ատոմակայանի աշխատանքը, քանի որ Հանրապետությունից օգտագործված վառելիքի դուրսբերման հնարավորություն չունենք:

 1998-ի հունիսի 18-ին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միշել Լեգրան պնդում էր, որ Երեւանի կոնյակի գործարանի կայացած գործարքն անշրջելի է՝ միաժամանակ ակնարկելով, որ «Պեռնո Ռիկար»-ին վախեցնելու փորձ անողները վնաս են հասցնում Հայաստանի ներդրումային մթնոլորտին։

1999-ի այս օրը խորհրդարանի վստահության քվեին արժանացավ վարչապետ Վազգեն Սարգսյանի կառավարության ծրագիրը։ Դրական ակնկալիքներ ունեին բոլոր խմբակցությունները, նույնիսկ՝ Կոմկուսը։ 2000-ի հունիսի 18-ին Նուբարաշենի ավտոշուկան շրջապատված էր ոտիկանական մեքենաներով։  Ոստիկանությունը մաքսային ծառայության հետ համատեղ օպերացիա էր իրականացնում՝ չմաքսազերծված մեքենաների բացահայտման նպատակով։ Ստեղծված իրավիճակում մարդիկ խուսափում էին մեքենաները շուկա բերել: Շուկան գրեթե դատարկ էր:

2001-ի այս օրը Դավիթ Հովհաննեսը պնդում էր, թե վարկային ծրագրերով անորակ դպրոցական դասագրքեր են հրատարակվում։ Կրթության փոխնախարարն արդարանում էր։ 2001-ի հունիսի 18-ին Համաշխարհային բանկի հետ 32 մլն դոլարի վարկային պայմանագիր ստորագրվեց ոռոգման համակարգի բարեփոխումների նպատակով։ Ջրտնտպետկոմը, սակայն, տեղեկացրեց հանրությանը, որ դեռ 80 միլիոն էլ հարկավոր է խմելու ջրի խնդրի կարգավորման համար։

2009-ի այս օրը մարտի 1-ի գործով մեղադրյալ Հակոբ Հակոբյանը տարակուսած էր, թե ինչու համաներում չի կիրառվում Սասուն Միքայելյանի նկատմամբ։ Ուսանողական այգում սրճարան կառուցելու դեմ բողոքի ակցիաներ են իրականացվում։

2012-ի հունիսի 18-ին նորակազմ կառավարության անդրանիկ նիստն էր։ Վարչապետը ներկայացնում էր ծրագիրը, որ պետք է ուղարկվեր խորհրդարան՝ հաստատման։ 2013-ի հունիսի 18-ին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հռետորական հարց էր հնչեցնում՝ իսկ ո՞վ է խոսելու այլոց չարաշահումների մասին բարձրաձայնող վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի դղյակի մասին։