Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն Սիմոնյան
A A
Քաղաքականություն

Դահլիճից դուրս գալը մի այիբ է, վերադառնալը՝ մեկ այլ այիբ. Սիմոնյանը՝ ԲՀԿ-ի բոյկոտի մասին (տեսանյութ)

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը գերազանց է գնահատում ԲՀԿ-ի նախաձեռնությունը՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու և Սահմանադրական դատարան դիմելու հետ կապված:

«Այդ հանձնաժողովի ստեղծման պարագայում մենք կկարողանք քննել նաև լուրերը առ այն, որ տարածվում են, թե իբր կորոնավիրուս գոյություն չունի, թե դիմակ կրել պետք չի, պատգամավորներ կան անգամ, որ դիմակ չեն կրում»:

Սիմոնյանի խոսքով՝ պետք է հասկանալ՝ արդյո՞ք միտումնավոր է դա արվում՝ ՀՀ անվտանգությանը վնաս պատճառելու համար:

Ինչ վերաբերում է ՍԴ դիմելուն, Սիմոնյանն ասում է՝  ՍԴ-ի հետ կապված բոլոր խնդիրների պարագայում ԲՀԿ-ն խոսել են այն մասին, որ մեծ հաշվով համաձայն են, որ ՍԴ-ի հետ կապված խնդիրը գոյություն ունի, բազմիցս ասել են, որ նույնիսկ դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը.

«Հիմա որոշել են դիմել իրենց դեմ քվեարկած Հրայր Թովմասյանին, որպեսզի նա լուծում տա։ Կարծում եմ այստեղ կոորդինատների ճշտման փուլն ավարտին կհասցվի, ուղղակի վստահ չեմ, որ ՍԴ-ի հետ կապված հարցին մինչ այդ արդեն լուծում տված չենք լինի»:

Անդրադառնալով արտախորհրդարանական ուժերի համախմբմանը՝ Սիմոնյանն ասում է՝ թող հավաքվեն մի տեղ, որ ՀՀ քաղաքացին իմանա՝ ով ով է:

«Հեղափոխությունը սկսեlուց հետո մենք ունեցել ենք դիմադրության մի քանի աստիճաններ, սկզբից գիտեք՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կարեն Կարապետյանը փորձեց իշխանությունը վերցնել, դրանից հետո ԱԺ-ում վարչապետին չընտրեցին, և այդ փուլերը շարունակվում են, և այսօր, երբ այդ բեկորները հավաքվում են մի վայրում, դա միայն ուժեղացնում է իշխանությունը»:

Սիմոնյանը պնդում է՝ քաղաքական դաշտը վերջնականպես պետք է ազատվի նախկիններից:

ԲՀԿ-ի կողմից ԱԺ նիստերը բոյկոտելու  հետ կապված Սիմոնյանն ասաց.

«Դահլիճից դուրս գալը մի այիբ է, վերադառնալը՝ մեկ  այլ այիբ, այսինքն՝ եթե դուրս ես գալիս, կամ պիտի չվերադառնաս, կամ դրան պիտի հաջորդի ինչ-որ կտրուկ քայլ»: