Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻ
A A
Քաղաքականություն

Խաղաղ հավաքներով մարդիկ կարողանում են իրենց ձայնը տեղ հասցնել որոշում կայացնողների մոտ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

«Խաղաղ հավաքների իրավունքը՝ որպես իրավունք, ընդհանրապես համարվում է իրավունքի թագուհիներից մեկը երևի կյանքի իրավունքից հետո ամենակարևորներից մեկն է համարվում»,- քննարկման ժամանակ ասաց «Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Խաղաղ հավաքների իրավունքը, ըստ իրավապաշտպանի, իր մեջ ներառում է և՛ խոսքի ազատությունը, և՛ բողոքի իրավունքը, և՛ միավորումների իրավունքը։ 

«Նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում տարբեր խմբեր են լինում՝ կրոնական, քաղաքական և այլն, որոնք հնարավորություն չունեն, պառլամենտում ներկայացված չեն, որպեսզի իրենց ձայնը տեղ հասցնեն։ Եվ խաղաղ հավաքների իրավունքը նաև նրանով է կարևորվում, որ մարդիկ կարողանան իրենց ձայնը տեղ հասցնել որոշում կայացնողների մոտ»,- նշեց իրավապաշտպանը։

Վերջինիս խոսքերով՝ Հայաստանի իշխանությունները ավելորդ, անհամաչափ սահմանափակումներ են մտցրել, խաղաղ հավաքների արգելանքն օգտագործում են՝ հակառակորդներին ճնշելու, քաղաքական հաշվեհարդար տեսնելու համար, իսկ հավաքների արգելումը ոստիկանական ուժերով ավելի սաստկացնում է համավարակի տարածումը։

Մանրամասները՝ տեսանյութում