A
A
Սամբիստները կմեկնեն Հունաստան
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարվա ապրիլի 13-19-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայանալիք սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների առաջնությանը Հայաստանից կմասնակցեն Տիգրան Կիրակոսյանը, Մհեր Կարապետյանը, Արմեն Ադամյանը, Հակոբ Մարգարյանը եւ Ասյա Լալազարյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Հունաստան կմեկնեն նաեւ հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը, մարզիչ Հայկ Ավետիսյանը եւ միջազգային կարգի մրցավար Էդուարդ Ասլանյանը:
Ինչպես նշում է ՀՍՖ-ն, համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում հնարավոր է եւս մի քանի մարզիկներ մասնակցեն առաջնությանը: