Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գագիկ Ծառուկյան.1jpg
A A
Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից

87 կողմ, 0 դեմ ձայներով Ազգային ժողովը որոշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից:

Քվերակությանը մասնակցեցին միայն իշխանական խմբակցության պատգամավորները: Նշենք, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ հանդես էր եկել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

ԱԺ-ն այժմ քննարկում է Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազի միջնորդագիրը։