Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչո՞ւ Սասուն Միքայելյանը չի մասնակցում նիստին․ Մակունցը պարզաբանեց (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցությունը երեկվա նիստին որոշում է կայացրել՝ ուսումնասիրելով Դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը, ինչպես նաեւ հետեւելով դատախազի ելույթին, քննարկումներին, հարցուպատասխաններին։ Պատգամավորներն իրենց խղճի եւ մտքի համոզմունքով փակ քվեարկության ժամանակ կարտահայտեն իրենց կարծիքը։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին։ Արդյոք խմբակցությունը քվեարկելու միասնական որոշում ունի, Մակունցը չհստակեցրեց:

Հարցադրմանը, թե ինչո՞ւ այսօր նիստին չի մասնակցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, Մակունցն արձագանքեց, որ Սասուն Միքայելյանը նախորդ քառօրյային ևս ներկա չի եղել, որովհետեւ առողջական խնդիրներ ունի։

Ինչ վերաբերում է այն փաստին, որ ԱԺ-ի բակում մեծ թվով ԱԱԾ աշխատակիցներ էին սպասում անգամ այն բանից հետո, երբ Ծառուկյանը հայտնել էր, որ ինքնակամ գնում է հարցաքննության, Մակունցն ասաց.

«Նախ Գագիկ Ծառուկյանն ինքը հայտարարեց, որ գնում է ԱԱԾ՝ նպաստելու գործի քննությանը։ Իսկ թե ովքեր են եղել ԱԺ-ի տարածքում, իրավապահ մարմիններ եղել են, թե ոչ. ես տեղյակ չեմ»։