Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ինձ կանչում են, հետևիցս՝ տղուս․ քրիստոնյա եղեք, մարդ եք․ Գագիկ Ծառուկյանի ելույթն Ազգային ժողովում (տեսանյութ)

«Ես դիմում եմ ժողովրդին։ Այս ամենը սկսել է հունիսի 5-ին, երբ մենք հրապարակային կազմակերպեցինք ԲՀԿ քաղխորհրդի նիստ և նայելով տնտեսական, քաղաքական, սոցիալական, արտադրական, գյուղատնտեսական, առողջապահական իրավիճակին՝ լիարժեք ներկայացրինք այն, ինչը որ կա»,- Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ սկսված հետապնդումներին։

Ծառուկյանը կոչ արեց խորհրդարանին քայլ կատարել իրական կյանքով, ոչ թե Ֆեյսբուքով։ ԲՀ խմբակցության ղեկավարն ասաց, որ եղել իշխանությունների կողքին, հիշեցրեց, որ 2018 թվականին հոկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ստորագրած հուշագրի մասին, որ իշխանությունների կողքին է եղել, որ փոփոխություն լինի ժողովրդի կյանքում։

«Ֆեյքերով, Ֆեյսբուքով չես կարա երկիր կառավարես։ Այսօր ծայրահեղ վիճակ է բոլոր ոլորտներում։ Այսօր համաճարակի հարցը ձախողված է, ոչ մի բան մի մոռացեք, դուք եք արել»,- ընդգծեց Ծառուկյանը։

Վերջինս նաև անդրադարձավ ընտրակաշառքի վերաբերյալ մեղադրանքներին․ «Ծառուկյանը, ընտրակաշառք, թուղթ են գտել, տո Ծառուկյանը գումար տվե՞լ է, կա՞ էդպիսի ապացույց»։ ԲՀԿ առաջնորդը վերահաստատեց, որ սկզբունքից հետ չի կանգնելու։

 

«Կամ էդքան անբարոյականություն, ինձ կանչում են, հետևիցս տղուս են կանչում։ Հարց կա, բոլորն օրենքի առաջ հավասար են։ Ծառուկյանն էսօր գալիս է, գոնե հարգանք ունեցեք, քրիստոնյա եղեք, մարդ եք, տղան թող մնա տունը, հերը ստեղ ա։ Հորը կալանավորեք ժամանակավոր կամ ինչ, բայց տղեն այնտեղ է, գոնե տղու վրա բան մի սարքեք, մարդ էղեք դուք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Իր ելույթի վերջում Ծառուկյանը հայտնեց, որ գնում է Ազգային անվտանգության ծառայություն։

Մանրամասները՝ տեսանյութում