A
A
Լիլիթ Մկրտչյանը` 3-րդ տեղում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը ուկրաինական Խարկով քաղաքում ավարտված «Ռեկտորի գավաթ» ավանդական մրցաշարում զբաղեցրեց 3-րդ տեղը: Նա 7 հնարավորից վաստակեց 4 միավոր եւ ռուսաստանցի Աննա Բուրտասովայի հետ բաժանեց 3-4-րդ տեղերը, սակայն ի հաշիվ իր ամենաբարձր վարկանիշի արժանացավ բրոնզե մեդալի:
«Ռեկտորի գավաթը» նվաճեց ուկրաինուհի գրոսմայստեր, օլիմպիական չեմպիոնուհի Աննա Ուշենինան, որը ցույց տվեց գերազանց արդյունք` 6 միավոր 7 հնարավորից: Ի դեպ, վերջին տուրում Ուշենինան հաղթեց հենց Լիլիթին եւ բավական առաջ անցավ մյուս մասնակիցներից: Երկրորդ տեղը գրաված Իննա Գապոնենկոն (Ուկրաինա) հաղթողից ետ մնաց 1,5 միավորով:
Ուկրաինահայ շախմատիստուհի Եվգենյա Դոլուխանովան 2 միավորով գրավեց նախավերջին` 7-րդ տեղը։