Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

 Ի հեճուկս պարետատան պահանջների, կիրառվող վարչական տույժերի, կառավարության թափանցիկ աշխատանքի,  ՀՀ-ում մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ։ Այս մասին հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստին հաջորդած ասուլիսում։  Իսկ սա համավարակի տարածման թիվ մեկ պատճառն է։ Նա մեջբերում է  հետազոտությունների արդյունքները, ըստ որոնց կորոնավիրուսային  վարակը օդում կարող է մնալ մինչև տասը րոպե, ինչը նշանակում է՝ նույնիսկ այն պարագայում, երբ տարածքում մենակ ենք, դիմակի կրումը պարտադիր է։

Նիկոլ Փաշինյանի իրենց հիմնական սխալն այն է, որ մինչ այսօր չեն կարողացել հասարակությանը պարտադրել դիմակների կիրառումը։

Լուծումներից մեկը, ըստ նրա,  կլինի վարչական ներգործության մեծացումը։ Եթե քաղաքացիները շարունակեն քամահրանքով վերաբերվել հակահամաճարակային կանոններին, ապա վարակը կամ չի հաղթահարվելու կամ հաղթահարվելու է հետևյալ կերպ. ով պետք է մահանա՝ կմահանա, այնուհետև կնվազի վարակակիրների թիվը։

 Մանրամասները՝  տեսանյութում