Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիբանանի շախմատային «թագուհին»

Սպորտ

Լիբանանի հայազգի շախմատիստուհի Քնարիկ Մուրադյանը 8-րդ անգամ նվաճեց այդ երկրի չեմպիոնի կոչումը:

2010 թ առաջնությունում Քնարիկ Մուրադյանը 8 հնարավորից վաստակելով 7 միավոր, ընդամենը կես միավորով առաջ անցավ Մայա Ջալուլից եւ իր քրոջից` Սյուզաննայից: Լրացուցիչ գործակիցներով արծաթե մեդալը բաժին հասավ առաջինին:

Ի դեպ, առաջնությանը մասնակցեցին եւս երկու հայազգի շախմատիստուհիներ: Դանիելա Պետրոսյանը 5 միավորով գրավեց 4-րդ տեղը, իսկ Մերի Գերակոսյանը մրցաշարն ավարտեց 6-րդ հորիզոնականում` 3,5 միավոր: