Բացել լրահոսը Փակել լրահոսը
83374597_3344480728918266_1741372919605458792_n
A A
Պաշտոնական

Ավտոմեքենաների ապօրինի կայանատեղիի փոխարեն կկառուցվի մինի ֆուտբոլի դաշտ

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 78 շենքի բակում՝ ավտոմեքենաների ապօրինի կայանատեղիի փոխարեն, կկառուցվի մինի ֆուտբոլի դաշտ:

Բնակիչների հետ քննարկումների արդյունում՝ նախկինում ապօրինի զբաղեցված տարածքն այսուհետ կծառայի բակի բոլոր երեխաներին:

Ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են։