A
A
Մեդալներ Ռուսաստանի համար
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի սամբիստները անհաջող հանդես եկան Մոսկվայում կայացած սամբոյի աշխարհի սուպերգավաթի խաղարկությունում:
Տղամարդկանց մրցումներում Վաչիկ Վարդանյանը (68 կգ քաշային կարգ), Աշոտ Դանիելյանն (74 կգ) ու Արմեն Իսպիրյանը (90 կգ) չկարողացան հասնել կիսաեզրափակիչ եւ գոնե նվազագույնը նվաճել բրոնզե մեդալներ: Անհաջող հանդես եկավ նաեւ կանանց մրցումներում մեր միակ մասնակից Ժաննա Վարդանյանը (48 կգ):
Սակայն հայազգի սամբիստները մեդալներ նվաճեցին մրցաշարի կազմակերպիչ երկրի` Ռուսաստանի համար: Տղամարդկանց 90 կգ քաշայինների մրցաշարում 2-րդը ճանաչվեց մեր հայրենակից Էդուարդ Կուրղինյանը: 52 կգ քաշային Սուսաննա Միրզոյանը հաղթող դարձավ կանանց մրցումներում: Իսկ ահա մարտական սամբոյի մրցումներում արծաթե մեդալ շահեց մեր հայրենակից Արթուր Հովհաննիսյանը: