Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Հարմարվե՞լ տրանսպորտային փոփոխություններին (տեսանյութ)

Մայիսի 21-ից առաջին համարի ավտոբուսին փոխարինելու եկավ 22 համարի միկրոավտոբուսը, որի վերջնակետը այժմ «Շիրակ» օդանավակայանն է:

22 համարի միկրոավտոբուսի ճանապարհը երկարել, սակայն դրանից վարորդների աշխատավարձի չափը չի փոփոխվել, վերջիններս տեսախցիկի առաջ խոսել չցանկացան, սակայն պնդեցին, մինչեւ օդանավակայան ձգվող ճանապարհին հիմնականում ուղեւորների չեն հանդիպում:

1-ին համարի բացակայությունը անհարմարություններ է պատճառել ոչ միայն վարորդներին, այլ նաեւ բնակիչներին: Մշտապես առաջին համարի երթուղուց օգտվողներն ուղեգծի տարբերության պատճառով այսօր ստիպված են օգտվել երկու տարբեր երթուղայիններից:

Գյումրի Ցայգ հ/ը