Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԳՆ
A A
Պաշտոնական

Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքին

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են․

«Հայաստանը միացել է 2020թ. փետրվարին ձևավորված Կրոնական ազատության միջազգային դաշինքին, որի կազմում ներառված են 29 երկրներ: Որպես մարդու իրավունքների ջատագով՝ Հայաստանը մեծապես կարևորում է կրոնի ազատությունը՝ որպես մարդու անօտարելի իրավունք:

Միանալով այս դաշինքին՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ կրոնական խմբերի հանդեպ հանդուրժողականության ամրապնդման և կրոնական հիմքով պայմանավորված ոտնձգությունների կանխարգելման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերին»: