A
A
Խելացի բրազիլացին
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանական «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեշը Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի «Մալյորկայի» հետ խաղից հետո խոստովանել է, որ ինքը միտումնավոր հրահրել է հանդիպման գլխավոր մրցավարին, որպեսզի նա իրեն դեղին քարտ ցույց տա:
«Ես, այո, մտածված ստացա այդ քարտը: Մենք պետք է խելացի լինենք: Ճիշտ է, ես բաց կթողեմ հաջորդ հանդիպումը, բայց հաստատ կմասնակցեմ Մադրիդի «Ռեալի» հետ խաղին, որն ավելի կարեւոր նշանակություն ունի», - «Մալյորկայի» հետ խաղից հետո հայտարարել է բրազիլացի պաշտպանը: