Կրկին պարտվեցինք
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը 2011 թ աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում արտագնա խաղում 0:1 հաշվով զիջեց Սլովենիայի ազգային թիմին: Հիշեցնենք, որ մինչ այդ մեր թիմը միմիայն խոշոր հաշվով պարտություններ էր կրել:
Միակ գոլը 56-րդ րոպեին խփեց Անյա Միլենկովիչը: Ինչպես տեղեկացնում են սլովենական լրատվամիջոցները` դաշտի տիրուհիները հանդես են եկել երիտասարդացված կազմով, քանի որ մեծ ֆուտբոլին հրաժեշտ է տվել հավաքականի ավագ Անդրեա Նիկլը, իսկ մի քանի փորձառու ֆուտբոլիստուհիներ վնասվածքներ ունեն: «Առաջատարների բացակայությունը, ինչ խոսք, զգացնել տվեց, թիմը բավական դանդաղ խաղաց: Բայց հավատում էի, որ վաղ թե ուշ մեզ կհաջողվի գոլ խփել», - հանդիպման ավարտից հետո հայտարարել է Սլովենիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դարկա Ժիժկան:
Հայաստանի կանանց հավաքականը այժմ գտնվում է Պորտուգալիայում, որտեղ մարտի 31-ին կմրցի տեղի թիմի հետ, որն այս տուրում պարտվեց Իտալիայի կանանց ընտրանուն` 1:3: