Նալբանդյանը դուրս մնաց պայքարից
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Մայամիում ընթացող Sony Ericsson Open միջազգային մրցաշարի 1/8 եզրափակիչում 1:2 հաշվով պարտվեց իսպանացի Ռաֆայել Նադալին: Առաջին խաղափուլում Նալբանդյանը հաղթեց թայ-բրեյքում` 7:6, բայց հաջորդ երկուսում պարտություն կրեց` 2:6, 2:6:
«Ես ընդհանուր առմամբ վատ չխաղացի, նույնիսկ հաղթելու շանս ունեի: Բայց Ռաֆան ավելի հաջող խաղաց վճռական պահերին», - հանդիպումից հետո հայտարարեց արգենտինահայ թենիսիստը:
Մասնագետները Նալբանդյանի պարտությունը հիմնականում բացատրում են խաղային մեծ փորձի բացակայությամբ: Նրանք թենիսիստին խորհուրդ են տվել ավելի մտածված կազմել առաջիկա ելույթների գրաֆիկը:
«Ես հանդես կգամ Մոնտե Կառլոյի, Բարսելոնայի, Հռոմի եւ Մադրիդի միջազգային մրցաշարերին, որպեսզի ավելի շատ խաղային փորձ բերեմ եւ լրիվ պատրաստ լինեմ «Ռոլան գարոսում» կայանալիք Ֆրանսիայի բաց առաջնությանը», - այդ կապակցությամբ նշել է Դավիթ Նալբանդյանը: