Կուզմանոսկին զարմացած է
Աջակցիր «Ա1+»-ին««Միկայի» երկրորդ գոլից հետո իմ ֆուտբոլիստներից մի քանիսն իրենց խաղով զարմացրին ինձ: Այդ խաղացողները ստուգողական հանդիպումներին իրենց շատ լավ էին դրսեւորել, բայց այսօր անճանաչելի էին դարձել», - ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 1-ին տուրի «Միկա» - «Բանանց» խաղից հետո հայտարարեց հյուրերի գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկին:
Մակեդոնացի մասնագետը զարմանալու իրավունք ուներ, որովհետեւ ընդամենը մի քանի րոպե առաջ նրա թիմը 0:4 խոշոր հաշվով պարտվել էր «Միկային», ընդ որում այդ 4 գոլերը դաշտի տերերը խփել էին երկրորդ խաղակեսում:
Իսկ «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը նկատեց. «Մեր համար լավ ստացվեց խաղը։ Գիտեինք, որ «Բանանցը» լուրջ թիմ է, լավ խաղացողներ է ձեռք բերել, բայց ուսհավաքի ժամանակ հանդիպել էինք ուժեղ թիմերի եւ պատրաստ էինք հանդիպմանը: «Միկայի» խաղը գնալով առաջընթաց է ապրում, և դրա ապացույցն այսօրվա հանդիպումն էր։ «Բանանցը» լավ տպավորություն թողեց, բավական գրագետ էր գործում, պարզապես այսօր չստացվեց թիմի խաղը»:
1-ին տուրի մնացած հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Շիրակ» - «Փյունիկ»` 0:3, «Իմպուլս» - «Ուլիս»` 0:3, «Կիլիկիա» - «Գանձասար»` 3:1: