Արթուր Աբրահամը պարտվեց
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Super-Six սերիայի 2-րդ մրցամարտում պարտվեց ամերիկացի Անդրե Դիրելին:
Դետրոյտում կայացած մենամարտը հանգիստ սկսվեց: Չորրորդ ռաունդում Աբրահամը դիմեց ակտիվ գործողությունների, սակայն պատասխան հարված ստացավ եւ հայտնվեց նոկդաունում: Դիրելը, որն ավելի արագ էր գործում, 7-րդ ռաունդում վնասեց նաեւ Արթուրի հոնքը: Չնայած դրան, Արթուր Աբրահամը շարունակեց մարտը եւ քիչ էր մնում բեկում մտցներ մրցապայքարում: Նա 10-րդ ռաունդում նոկաուդի ենթարկեց Դիրելին, սակայն մրցավարը դա գնահատեց որպես սայթաքման արդյունք: 11-րդում Արթուրի գրոհներից մեկի ժամանակ ամերիկացին արդեն իրոք սայթաքեց եւ ծնկի եկավ: Այդ ժամանակ ազարտի մեջ մտած Աբրահամը հուժկու հարված հասցրեց մրցակցի գլխին, որի արդյունքում վերջինս կորցրեց հավասարակշռությունը:
Դիրելի մարզիչը մտավ ռինգ եւ սկսեց վիճել գլխավոր մրցավարի հետ` պահանջելով որակազրկել Արթուր Աբրահամին: Այդպես էլ եղավ: Գլխավոր մրցավարը որոշեց որակազրկվել Արթուր Աբրահամին եւ հաղթանակը շնորհել Դիրելին:
Մրցամարտից հետո գերմանական ԱՐԴ հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե այս ինչ եք անում, Արթուր Աբրահամը պատասխանել է. «Իսկ ինչ եմ անում որ: Ես բռնցքամարտիկ եմ: Հաշվի առեք, եթե ես չհարվածեմ, ապա ինձ կհարվածեն»:
Աբրահամը նաեւ ավելացրել է, որ մրցամարտի գլխավոր մրցավարն ոչ միշտ էր ճիշտ որոշումներ կայացնում:
Հիշեցնենք, որ Super-Six սերիային մասնակցում են 6 բռնցքամարտիկներ, որոնք շրջանաձեւ մրցակարգով որոշելու են լավագույն քառյակին, որոնք շարունակելու են պայքարը կիսաեզրափակիչում: