Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկսվում է 19-րդը

Սպորտ

Վաղը, մարտի 27-ին, երկու հանդիպումներով կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի 19-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը:

Գյումրիում «Շիրակը» կհյուրընկալի Երեւանի «Փյունիկին», իսկ Դիլիջանում կհանդիպեն տեղի «Իմպուլսն» ու Երեւանի «Ուլիսը»:

Մարտի 28-ին տեղի կունենան «Միկա» - «Բանանց» եւ «Կիլիկիա» - «Գանձասար» հանդիպումները: Բոլոր խաղերը կսկսվեն ժամը 15:00-ին:

Առավել հետաքրքրաշարժ է «Միկա» - «Բանանց» մրցախաղը, քանի որ երկու թիմերն էլ լրջորեն նախապատրաստվել են նոր մրցաշրջանին` ուսումնամարզական հավաքներ անցկացնելով արտասահմանյան երկրներում, բացի այդ իրենց կազմերը համալրել են օտարերկրացի նոր ֆուտբոլիստներով: